Österreichisch-Armenisches Forum

  • Home
  • Uncategorized

Ավստրիայում Հայերի Հետքերով. Զրույց Տիրան Եպիսկոպոս Պետրոսյանի հետ

Ավստրիայում Հայերի Հետքերով. Զրույց Տիրան Եպիսկոպոս Պետրոսյանի հետ

Ավստրիայում Հայերի Հետքերով. Զրույց Տիրան Եպիսկոպոս Պետրոսյանի հետ հայ եկեղեցական համայնքի,  եկեղեցու և հայկական սփյուռքի խնդիրների մասին

  • Ե՞րբ է հիմնադրվել եկեղեցին

Հայ առաքելական Եկեղեցին որպես կրոնական համայնք ճանաչվել է միայն 1913թ.-ին: Դրանից  մեկ տարի առաջ նվիրատվությունների միջոցներով Վիեննայի 1-ին թաղամասի շենքերից մեկում տեղադրվեց Սուրբ Սալվատոր տուն-մատուռը։ Այդ ժամանակ Վիեննայում հայ առաքելական սպասավորներ չկային, փոխարենը Սուչավա/Ռումինիայից ժամանած հայ հոգեւորականը ամիսը մեկ այցելում էր Ավստրիա։ 1967-թվականին ավարտվեց Սուրբ Հռիփսիմե եկեղեցու կառուցումը։ Եկեղեցու օծման արարողությունը կատարել է Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1968-թվականին։ Այսօր արդեն եկեղեցին իսկապես փոքր է մեծ միջոցառումների ու պատարագների համար։

  • Ինչպե՞ս է համագործակցությունը մյուս եկեղեցիների հետ 

Հայ Կաթողիկե եկեղեցու հետ ունենք շատ ջերմ, բարիդրացիական կապեր և հաճախ ենք միմյանց այցելում։ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու հետ հարաբերությունները նույնպես ջերմ են ու հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Մենք նաև շատ սերտ կապի մեջ ենք ավետարանական եկեղեցու հետ։ Մենք մեր քրիստոնեական դավանանքների միջև եղած ընդհանրությունները բարձր ենք դասում տարբերություններից։ Ի դեպ, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անգամ 1971-1974-թվականներին սովորել է Վիեննայում։

  • Ո՞րն է եկեղեցական համայնքի մշակութային դերը 

Հայ Եկեղեցին, հատկապես՝ եկեղեցական համայնքը, ոչ միայն մշակութային և կրոնական ժառանգության կրողն է, այլ նաև ամենից առաջ հանդիսանում է ողջ հայ մշակութային հասարակության հիմնասյունը։2020-թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո մենք ստեղծեցինք կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտե, որի նպատակն է բարձրացնել այս ցավոտ թեմայի վերաբերյալ եվրոպական հասարակության իրազեկվածությունը։ Այս գործում մեզ հաջողվել է գրավել Կարլ Հաբսբուրգի աջակցությունը, ինչպես նաև BlueShield կազմակերպության ուշադրությունը։ Վերջինս մշակութային արժեքների պաշտպանության կարևոր և հայտնի կազմակերպություն է: Մեր ամենամեծ մտահոգությունն այն է, թե ինչպես ոչնչացումից պաշտպանել, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ժամանակ, մեր բոլոր հայկական կրոնական և մշակութային արժեքները։

  • Որո՞նք են եկեղեցական համայնքի խնդիրները

Վիեննայի Հայ Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գործառույթները տարբերվում են միմյանցից բնույթով։ Անշուշտ, մենք ունենք նույն կրոնական հիմքը և նույն Ավետարանի մեկնումը, բայց հայկական սփյուռքում գտնվող եկեղեցիները իրենց համայնքների հետ մեկտեղ հայկական ինքնության կրողներն են և շարունակում են ակտիվորեն աջակցել հայկական մշակութային ժառանգության պահպանմանը։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.